Քոչարյանը գիտեր, դրա համա՞ր է հեռացել Հայաստանից

173

Մի քանի օր առաջ Հայաստանի Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել էր, թե նոր ու շատ հետաքրքիր փաստաթղթեր կան մատի 1-ի գործով: Եվ ահա, այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հարուցվել է նոր քրեական գործ, որը կապված է ոստիկանության բարձրստիճան պաշտոնյաների գործունեության հետ:

Ըստ հաղորդագրության՝ «ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների  խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության  ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին»:

ՀՀ ոստիկանապետն այն ժամանակ Հայկ Հարությունյանն էր, եւ հասկանալի է, որ ոստիկանության ղեկավարությունը չէր կարող ինքնագլուխ փաստաթղթեր կեղծել: Հրահանգը կարող էր լինել ամենավերեւից:

Ուշագրավ է, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Արդյոք նա տեղյակ է եղել այս նոր քրեական գործից, որը միացվել է ընդհանուր գործին: Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման համար, մեղադրանքի հիմքում 0038 գաղտնի հրամանն է, որով զորք է մտցվել Երեւան: Հիմա փաստացի նոր փաստաթուղթ է հայտնվում, որով գործել է ոստիկանությունը:

Քոչարյանն ասում էր, թե տեղյակ չի եղել այդ հրամանից ու զորքի տեղաշարժից: Երեւում է նույնը կասի այս դեպքում: Բայց եթե զորքի մասով Ռուսաստանը «տիրություն արեց» Միքայել Հարությունյանին ու Յուրի Խաչատուրովին, այս դեպքում վիճակը նրա համար խնդրահարույց է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache