Քոչարյանը հանուն Սերժ Սարգսյանի իշխանության գնացել է հանցագործության, նրանք խելագարներ են

0

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Մարտի 1-ի գործով իրեն հարցաքննելու միջնորդությանը, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արել է Գլխավոր դատախազությանը: Իհարկե, մեղմ ասած, քիչ հավանական է, որ Գլխավոր դատախազությունը դրական արձագանքեր այդ միջնորդությանը, մյուս կողմից, սակայն, Քոչարյանին թերևս անհանգստացրել է այն, որ նրան հարցաքննելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, որը Մարտի 1-ի գործով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էր:

Չի բացառվում, որ այդ հանգամանքն է ստիպել Քոչարյանին լուրջ մոտենալ Փաշինյանի միջնորդությանը և իր գրասենյակի ղեկավար Սողոմոնյանի շուրթերով խախտել տևական լռությունը: ակնարկը, թե Փաշինյանն է Մարտի 1-ի կազմակերպիչը, մի կողմից՝ իրավիճակի գնահատման ավանդական իշխանական տրամաբանությունն է ՝ ինչպես ոչնչով չապացուցված հայտարարությունը, թե ցուցարարները ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա, մյուս կողմից էլ՝ թերևս տողատակում ուղղված է Սերժ Սարգսյանին:

Քոչարյանն այդպես թերևս փորձում է ակնարկել Սարգսյանին Մարտի 1-ի պատասխանատվության նրա բաժնի մասին՝ գուցե հասկացնելով, թե հնարավոր չէ ամբողջ պատասխանատվությունը «անմնացորդ» ու «անմասն» դուրս գրել իր վրա: Այս իրավիճակում խորհրդարանի առաջիկա քառօրյայում սպասվում է Մարտի 1-ի թեմայով «Ելք» դաշինքի պատրաստած հայտարարության նախագծի քննարկումը, որին նախորդ քառօրյայում ՀՀԿ-ն անսպասելիորեն քվեարկեց կողմ՝ հայտարարելով, թե չի խանգարի «Ելք»-ի նախագծի քննարկմանը: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache