good-banner
Լրահոս

Քոչարյանը հեռանում է. հրաժեշտի խոսք

 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա խոսել է առաջիկա ընտրությունների մասին: Քոչարյանի այս հայտարարությունից հասկանալի է նրա հիասթափվածությունը: Նա կորցրել է իր հույսը, հասկանում է, որ այլևս կորցնում է քաղաքական դաշտի վրա վերջին ազդեցության լծակները.«Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ»,-իր հայտարարության մեջ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախկինում երբեք նման հայտարարությամբ Քոչարյանը հանդես չէր եկել: Մինչ այս հայտարարությունը Քոչարյանը մի քանի ամիս լուռ էր: Նա չէր խոսում ընթացող քաղաքական պրոցեսների մասին: Ամենայն հավանականությամբ դեռևս հույս ուներ, որ առաջիկա ընտրություններում կարող է լուրջ ներգրավածություն ունենալ, սակայն իրերի դրությունը այս պահին փոխված է: Քոչարյանի այս հայտարարությունը ինչ որ իմաստով նման էր հրաժեշտի խոսքի: Նա կորցրել է իր հույսը և հեռանում է:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing