Լրահոս

Քոչարյանը պետք է վերադառնա. ասել է Սեյրան Օհանյանը

 

ohanyan-qocharyan

politik.am —  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել քաղաքական նոր հայտարարությամբ: Նախկին նախարարը այս անգամ անդրադարձ է կատարել Արցախի խնդրի կարգավորմանը: Նա իր խոսքում անդրադարձ է կատարել ներկայումս խնդրի շուրջ ամենաքննարկվող կարծիքներին, այդ թվում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Սեյրան Օհանյանը իր մի շարք շեշտադրումներում չի մոռացել նախկին նախագահ` Ռոբերտ  Քոչարյանի ղեկավարման տարիները փառաբանել.«Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում».-ասել է Սեյրան Օհանյանը։

Ինչպես նկատեցիք Սեյրան Օհանյանը խոսել է երկնիշ տնտեսական աճի և ներգաղթի մասին, որի  մասին այդքան խոսում են քոչարյանական թևի ներկայացուցիչները: Փաստորեն Սեյրան Օհանյանը առանձնացնում է Ռոբերտ Քոչարյանի բացառիկ դերը մեր երկրի կյանքում և նկատում, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել միայն նման պայմանների ապահովման դեպքում:

Օհանյանն իր այս խոսքով եկավ փաստելու այն խոսակցությունները,համաձայն որոնց, իր քաղաքական կարիերան համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից և նա փորձելու է ստեղծել մի հարթակ, որի շնորհիվ Քոչարյանը կկարողանա հետ վերցնել Սերժ Սարգսյանին  փոխանցած իշխանությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...