Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ

123

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։

«Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։

Առայժմ առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից կարելի է արձանագրել, որ․

1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերևալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շաաատ կունենա)։

2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։

3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր և մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։

4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։ Ավելի մանրամասն՝ տես Aren Manukyan-ի ստատուսում։

5. Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։

6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (և սա որևէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել», — Facebook-յան իր էջում գրել է Մուսինյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache