Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել, որոնք պետք է օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից

139

«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է,նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի համար:

«Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել,որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից:

Ըստ մեր տեղեկությունների` փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:

Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ», — գրել է թերթը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache