Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավորը հարցազրույց Է տվել

54

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։

«Չի կարող անձըենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», — ասաց Սահակյանը։

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:

Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարց ու պատասխանը։

Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։

Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։

-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։

Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, եթե, այնուամենայնիվ, որոշումը դատախազությունը բողոքարկի։

-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։

Պարոն Ազարյան, ի՞նչ եք կարծում, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։

-Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն։

Զրուցեց՝ Լաուրա Անտոնյանը




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache