Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը չբավարարվեց. հարցը կքննի վիճակահանությամբ ընտրված դատավորը

66

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. խափանման միջոցի փոփոխության հարցով վիճակահանությամբ դատավոր ընտրված Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ դատավոր Մխիթարյանը ինքնաբացարկ ներկայացնի, քանի որ նա ընտրվել է վիճակահանությամբ, ինչը նախատեսված չէ օրենքով։

Դատախազական կազմը, նկատենք, չէր առարկել ներկայացված միջնորդությանը։

«Ակնհայտ ապօրինի որոշում էր», — նիստից հետո հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 29-ին։ Փաստաբանն ասաց, որ վաղվա նիստին բազմաթիվ միջնորդություններ են ներկայացնելու։
Փաստաբանը բացահայտեց միջնորդություններից միայն մեկի բովանդակությունը։ Ալումյանն ասաց, որ մասնավորապես միջնորդելու են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը։
«Մեր կարծիքով այդ հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Եվ ի դեպ, հենց դրա համար էլ այդ նույն հոդվածը հետագայում զգալի փոփոխությունների է ենթարկվել», — ասաց Ալումյանը։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache