Քոչարյանն անուններ է տվել. նա «քցում» է իրեն հնազանդվողներին

118

Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հիմա պետք է նստած լինեին, երեկ «Երկիր Մեդիա»հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նաև հիշատակել է Ազգային Ժողովի պատգամավորներին` նշելով, որ արտակարգ դրությունը հենց ԱԺ քվեարկությամբ է կայնքի կոչվել:

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը հասկանալով իր օրհասական վիճակը և իրավիճակի հնարավոր զարգացումները հայտարարում է, որ մինչ իրեն հասնելը պետք է պատժվեն ԿԸՀ անդամները և ԱԺ պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել արտակարգ դրություն հայտարարելու նախագծին:

Քոչարյանը փաստորեն հրապարակային դավաճանում է բոլոր այն գործիչներին, ովքեր 2008 թվականին խոնարհաբար ծառայել են իր իշխանությանը: Ըստ էության նա անուններ է տալիս, քանի որ բոլորին են հայտնի, թե ովքեր են եղել ԿԸՀ անդամները և իրեն աջակցող պատգամավորները:

Քոչարյանի այս պահվածքը կարևոր դաս պետք է լինի բոլոր այն կամակատարների համար, որոնք պատրաստ են իրենց ստորագրությունը դնել օրվա իշխանությունների ցանկացած հակաօրինական որոշման տակ: Նրանք հիմա կպատկերացնեն, որ իշխանությունը անցողիկ է ու գալու է ժամանակ, որ իրենց կայացարած որոշման համար պետք է պատասխանատվություն կրեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache