Քրեական գործ կհարուցվի՞

220

politik.am — Հունիսի 7-ին Ազգային Ժողովում  կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գործարարների և նախկին իշխանությունների միջև եղած պայմանավորվածության մասին.«Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել  եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա Գլխավոր դատախազությունը կարող է քրեական գործ հարուցել առնվազն երկու հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ու կաշառք ստանալու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  հիման վրա:

Փաշինյանի հայտարարությունը խոսում է ոչ թե կասկածի կամ հանարավոր երևույթի, այլ կոնկրետ հանցագործության մասին, ընդ որում վարչապետը հստակ հայտարարել է, որ այդ տեղեկությունը հաստատել են նաև այն գործարարները ում հետ ինքը հանդիպել է:

Իրավապահ մարմինների համար կարծում ենք նաև դժվար չի լինի գտնել Փաշինյանի կողմից մատնանշած հանցագործության հեղինակին, եթե իրականում նման բան եղել է: Ի վերջո Բաղրամյան 26-ում բոլորին է հայտնի, թե ով է եղել խնդիրներ լուծողն ու հարցեր որոշողը: Փաշինյանի հայտարարությունը չի կարող անհետևանքն մնալ, հիմա նա ընդդիմադիր պատգամավոր չէ, այլ երկրի ղեկավարը և ունի հնարավորություն իր ձեռքի տակ եղած օրինական միջոցներով ստիպել պատկան մարմիններին բացահայտել իրականությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache