Լրահոս

Քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձի փաստով

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաեւ պաշտոնատար անձի  կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Նյութերի համաձայն` ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիր քաղաքի տարադրամի փոխանակման կետերից մեկում 24.12.2016թ.-ին փորձել է իրացնել 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ, սակայն դա վերջինիս չի հաջողվել, քանի որ փոխանակման կետի աշխատակիցը նկատել է, որ թղթադրամները կեղծ են: Դեպքի առթիվ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ կեղծ թղթադրամները պատրաստված են համակարգչային շիթային գունավոր տպիչ սարքի միջոցով:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են անհայտ անձի կողմից իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ եւ 34-202-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing