Քրեական հեղինակություն Բոգոն սպառնում է

275

Դիմում ՀՀ ոստիկանությանը, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը Հայաստանում և Վրաստանում Բոգոյից

«Էժան տրանսպորտ» թիմը սկսել է իր գործունեությունը դեռևս 2015 թվականին` իրականացնելով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ Հայաստանում և Վրաստանում: Շատ դժվարությամբ մեր բիզնեսը կայացնելուց հետո, բախվել ենք Հայաստանի սերժալֆիկական կրիմինալի պարագլուխներից մեկի` Բոգոյի հետ: Բիզնեսը կայացնելուց հետո նրա կողմից հնչեցված սպառնալիքների և ահաբեկումների ներքո ստիպված դադարեցրեցինք մեր` տարիներով կայացրած բիզնեսը: Մեր հանդեպ հնչած սպառնալիքները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում` նույն կրիմինալ տարրի ցուցումներով. Վրաստանում մեր ուղևորներին իջեցրել են մեքենայից, խոչընդոտել են վարորդի ազատ տեղաշարժման իրավունքը, տվել են Բոգոյի հեռախոսահամարը, որ զանգահարենք և ստանանք նրա թույլտվությունը` ճանապարհը շարունակելու համար:

Այս ամենից հետո, լինելով խիստ հուսալքված վիճակում, շատերի նման պատրաստ էինք արտագաղթել և մեր պոտենցիալը օգտագործել այլ երկրում:

Թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերսկսեցինք մեր գործունեությունը` ակնկալիքով, որ այլևս չենք բախվելու կրիմինալին, և մոռացանք արտագաղթի մեր մտադրությունը: Հույսով լցված` սկսեցինք բարեխղճորեն, օրինակելի կերպով հանրօգուտ մեր գործունեությունը ծավալել, սակայն նույն այդ կրիմինալը այսօր կրկին անցավ իր գործին` սպառնալիքներին: Այսօր` ժամը 17:15-ի սահմաններում ստացել եմ զանգ Բոգոյից, ով նախկին սպառնալիքների ենթատեքստով փորձեց ահաբեկել, որ մենք կրկին դադարեցնենք մեր գործունեությունը:

Մեր թիմը չի ցանկանում ոչ մի տեսակի բախումներ և ցանկանում է հեռու մնալ անտեղի կոնֆլիկտներից: Մենք կողմ ենք համերաշխությանը և օրինական մրցակցային դաշտում գործելուն: Մեր մտավախությունն է, որ մեզ և մեր վարորդներին վնաս չտան ճանապարհին, ապահովվի մեր թիմի անվտանգությունը և բնականոն աշխատանքը, քանի որ այս պահին իր խոսքերի մեջ տեսնում ենք սպառնալիք, որը նախկինում նույնպես հնչեցվել է: Այսինքն, կրկնվում է նախկին սցենարը, և թվում է, թե հեղափոխության ձեռքբերումները հետընթաց են ապրում:

Խնդրում ենք պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան քայլեր` Հայաստանում և Վրաստանում մեր անվտանգությունն ապահովելու համար:

«Էժան տրանսպորտ» թիմ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache