Քրեական հեղինակությունները փորձում են խլել բիզնեսը. բաց նամակ Փաշինյանին

84

«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանին. 

«Հարգելի պարոն Վարչապետ

Այս նամակով դիմում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ: Հանգամանքի բերումով Շուշան Խաչատրյանս տարիներ շարունակ բախվեցի մի շարք անարդարությունների և անօրինակությունների, որոնք անմիջապես կապ ունեն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ: Այս պատմությունը շարունակվում է շուրջ 9 տարի: Հույս ունեմ, որ նոր Հայաստանում, նոր իշխանությունների հովանու ներքո, կկայացվեն արդարացի և անկողմնակալ որոշումներ:

1960֊-ական թվականներին հայրս՝ Մուշեղ Խաչատրյանը ղեկավարել է 3֊-րդ մերձքաղաքային ավտոբուսային պարկը: ԽՍՀՄ֊ի  փլուզումից հետո այն քիչ ընկերություններից մեկն է եղել, որ չի թալանվել և տրանսպորտային միջոցները որպես մետաղալոմ չեն օտարվել, այլ շարունակել է աշխատել և իրականացնել ուղևորափողադրումներ:

2001 թվականին 3-֊րդ մերձքաղաքային ավտոբուսային պարկը սեփականաշնորհվել է և սեփականաշնորհումից հետո շարունակել է իրականացնել նույն գործառույթը առանց խաթարման, եւ Մ. Խաչատրյանի կողմից վերանվանվել «Գալակտիկա տրանս սերվիս», որն իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ Երևան քաղաքից Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզեր:

2009 թվականից հորս մահից հետո ընկերությունը շարունակել ենք տնօրինել մեր ընտանիքի անդամներով եւ պայքարում ենք մեր ընտանեկան բիզնեսի համար, որը մեր երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ստեղծվել։ Նշեմ, որ բազմիցս ցանկացել են մեր ընտանեկան բիզնեսին տիրանալ մի քանի մեր երկրի օլիգարխներ, իսկ այսօր մեր բիզնեսը ցանկանում են իրենցով անեն քրեական հեղինակություն ունեցող անձինք, ովքեր ակնհայտ երևում է, որ ունեն հովանավորներ: Բազմիցս դիմումներ ենք ներկայացրել Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին և ներկայիս նախարարներին, սակայն իրավիճակը չի փոխվում:

Նշեմ նաև, որ նրանց կողմից Երևան-Արմավիր երթուղու ուղղությամբ ապօրինի բացվել են մի քանի երթուղիներ, որոնք փաստացի իրականացնում են Երևան֊ Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ: Դրանք են Երևան- Մեծամոր, Երևան- Մյասնիկյան, Երևան- Ջանֆիդա և Երևան- Նալբանդյան երթուղիները:

Այդ երթուղիները սպասարկող կազմակերպությունները ուղևորափոխադրումներ են իրականացնում չվացուցակներից դուրս և առանց լինցենզիայի տրանսպորտային միջոցներով, առկա են ասվածը հիմնավորող լուսանկարներ և տեսագրություններ: Նշված երթուղիները սպասարկող ընկերությունները, փաստացի իրականացնելով Երևան- Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ, մեր ընկերությանը վնասներ են հասցնում: Մենք օրենքով սահմանված կարգով բոլոր հարկերը վճարել ենք եւ վճարում ենք, իսկ այդ ընկերությունները, ստանալով գերշահույթ, որևէ հարկ չեն վճարում: Այդ ընկերությունները, ստանալով քրեական հեղինակությունների և այլ անձանց հովանավորությունը, իրենց անպատժելի են զգում:

Բազմիցս դիմել եմ նախարարությանը, սակայն որևէ իրական միջոցներ չեն ձեռնարկել ապօրինի ուղևորափոխադրումները կանխելու համար, փոխարենը մեր կազմակերպությանն են տուգանել 3 000 000 ՀՀ դրամի չափով:

Ես դեռեւս 2013 թվականին թարմացրել եմ ամբողջ ավտոպարկի միկրոավտոբուսներն ու ավտոբուսները, ինչը նաեւ օրերս եմ ցանկանում անել և արդեն պայմանագիր եմ կնքել «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի հետ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսներ և Մերսեդես սպրինտերներ ձեռք բերելու նպատակով, ինչի համար պատրաստվում եմ ներդնել 3 միլիոն ԱՄՆ դոլար:

Նման պայմաններում, երբ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում, տրանսպորտային ոլորտում վտանգում է իմ ներդրումները: Ոչ մի տեղից որևէ երաշխիք չկա, որ արդյոք վաղը ես կշարունակեմ սպասարկել երթուղիները։ Պատրաստվում եմ նաև ներդրում կատարել Արմավիրի ավտոկայարանում՝ կառուցել սպասասրահ իր բոլոր կոմունալ հարմարություններով, որի համար առաջարկություն եմ ներկայացրել նախարարությանը: Բացի այդ, իմ կողմից 9 կետերից բաղկացած առաջարկություն է ներկայացվել նախարարությանը, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել:

Հավատացած եղեք, եթե տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինն իր պարտականությունները պատշաճ կերպով կատարի, բոլոր խնդիրները կլուծվեն:

Հարգելի պարո’ն Վարչապետ

Լիահույս եմ, որ Ձեր հնարավորությունների սահմաններում կօժանդակեք խնդիրների դրական լուծման հարցում։ Կանխավ շնորհակալ եմ»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache