Լրահոս

Քրեականների հետապնդում՝ ներիշխանական վերադասավորումներից առաջ

 

Գյումրիում հունիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկու անձի, նրանցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ սպանության փորձին օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է նաև «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանը: Վերջինս «օրենքով գող» Զապի` Անդրանիկ Սողոյանի, շրջապատից է և, ըստ ամենայնի, հանցագործության հետքերը տանում են հայաստանյան հանցագործ աշխարհի կարկառուն ներկայացուցիչներից մեկի ուղղությամբ: Համենայն դեպս, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները հեռացել են Գյումրիից` խուսափելով իրավապահների հետապնդումից:

Դոն Պիպոյի բեմականացված «մահափորձի» պատմությունից հետո դժվար է միանշանակ պնդել` Գյումրիում գործ ունենք հանցագործության իրական բացահայտմա՞ն, թե՞ թիրախների նպատակային ընտրության հետ: Վարկածներից որն էլ ճշմարիտ լինի` ակնհայտ է, որ Հայաստանի հանցաշխարհում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, որոնք, այսպես ասած, ավտոնոմ բնույթ չունեն և հետևանք են Հայաստանի իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիայի, զարգացումների:

Հայաստանում գոյություն չունի սահման իշխանության, բիզնեսի ու կրիմինալի միջև: Մեր իշխանական էլիտայի շատ ներկայացուցիչներ եթե անգամ քրեական աշխարհի ներկայացուցիչներ չեն, ապա նրանց շրջապատում գերակշռում են հենց այդ աշխարհի մարդիկ: Հեռու չգնանք ու հիշենք, որ երբ մեկ ու կես տարի առաջ Հայաստանում «սխոդկա» էր, ռուսաստանցի «գողերի» անվտանգությունն ապահովում էին Սերժ Սարգսյանին մերձավոր օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի ու Ռուբեն Հայրապետյանի մարդիկ, էլ չասած այն մասին, որ նույն Զապի խողովակներով այդ օրերին Ծաղկաձորում կազմակերպվեց հանդիպում Հայաստանի այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյան և «համամիութեանական» հանցաշխարհի ներկայացուցիչ Շաքրո Մալադոյի միջև:

Նույն Զապը, ում մարդիկ այս օրերին թիրախավորվել են իրավապահների կողմից, չափազանց ինտեգրված է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին` ստանալով բիզնեսի իր քվոտան: Ըստ ամենայնի, իշխանությունները կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկում, որպեսզի իշխանության տրանսֆորմացիայի գործընթացում կանխեն հանցաշխարհի «ինքնագործունեությունը» կամ էլ` իշխանության ներսում սպասվում են ֆիլտրումներ, որոնց արձագանքներն արդել լսելի են նրա հետ սերտաճած հանցաշխարհում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing