good-banner
Լրահոս

Քրգործ՝ Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ

 

5536680720_big

politik.am —   Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա այսօր Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Միաժամանակ հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցներ՝ ուղղված հնարավորինս սեղմ ժամկետում հանցանք կատարած անձանց և հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing