good-banner
LifeStyle Առողջություն

Քուն,որը ծերացնում է քեզ. երբեք այս դիրքով մի քնիր

 

Շատերիս հետ է պատահում, երբ 9-10 ժամ կատարյալ հանգիստ պայմաններում քնելուց հետո առավոտյան արթնանում ենք հոգնած: Սրա պատճառը կարող է լինել սխալ ընտրված քնի դիրքը: Թե որն է քնելու համար ամենաբարենպաստ դիրքը՝ կպարզենք միասին այս հոդվածում:

874661b41102e1c08fe108d461e6e9e07ab53811

Ուղղահայաց դիրքով մեջքի վրա քնելը բժիշկների հավաստմամբ լավագույնն է մեր առողջության համար, որովհետև այդ դիրքում մեր ողնաշարն ուղիղ է:Ողնաշարից բացի այն  բարենպաստ է նաև պարանոցի ու գլխի համար, որովհետև այս դիրքով քնելու դեպքում տեղի է ունենում մարմնի քաշի հավասար բաշխում ուստի և ոչ մի օրգան համակարգ քնի ժամանակ չի ճնշվում: Սակայն այս դիրքը ցուցված չէ ասթմայով տառապողների համար, որովհետև այն կարող է նոպա առաջացնել: Դիրքն իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորիս երկար պահպանել մաշկի երիտասարդությունը, որովհետև այս դիրքում դեմքի մաշկը չի ճնշվում բարձից ու ավելորդ կնճիռների առիթ չի առաջանում: քնի այս դիրքը ցուցված է բոլոր նրանց, ովքեր ստամոքսի այրոցներ են ունենում:

75b01e08328d68ef154ed0ab90a1a6677c4257dd

Ծովաստղ: Այս դիրքը ևս ամենաանվտանգներից է համարվում: Այն բարենպաստ  է մեջքի համար: Դեպի վեր գցած ձեռքերի պատճառով, սակայն, ծանրաբեռվում են ուսերն ու առավոտյան դուք կարող եք այդ շրջանում ցավ զգալ:

74acb75b83e5220786dc99e55f616d9552599147

Կողի վրա: Այս դիրքը բժիշկներն ամենաանվտանգն են համարում: Սակայն այն  նպաստում է դեմքի և պարանոցի շրջանում կնճիռների վաղ առաջացմանը: Աջ կողի վրա քունը  ստամոքսի ու լյարդի վրա է ճնշում գործադրում, իսկ ձախ կողի վրա քնի դեպքում ամբողջությամբ ճնշվում է մեր սրտանոթային համակարգը: Սակայն ի տարբերություն նախորդ երկու դիրքերի, այս դիրքում քնելը գրեթե բացառում է խրմփոցը: Հղի կանանց խորհուրդ է տրվում քնել ձախ կողի վրա. այսպես ապահովվում է դեպի արգանդ արյան շրջանառության բնականոն ընթացքը:  Այս դիրքը նպաստավոր է նաև ուղեղի բեռնաթափման համար:

f1860dabf6f3f07bcfe3242c89a57a5e79c11a41

Կողի վրա կծկված դիրքը սովորաբար այն մարդիկ են ընտրում, ովքեր քնած ժամանակ մրսում են: Այս դիրքը պահպանում է  մարմնի ջերմաստիճանը: Սակայն սա այս դիրքի միակ դրական կողմն է, որովհետև նման դիրքով քունն առաջացնում բազմաթիվ ցավեր պարանոցի, ողնաշարի, մեջքի, կրծքավանդակի և ուսերի շրջանում: Այս դիրքը կարող  է նաև շնչառության հետ կապված խնդիրներ առաջացնել:2ef7ae83468f5cde507d8ded835c8164b2a304ec

Աղբյուրը ՝ blognews.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing