Քվեարկելու եմ ժողովրդի թեկնածուի օգտին. Սամվել Ալեքսանյան

1

yerkir.am -ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ինքը ժողովրդի թեկնածուի կողմից է և քվեարկելու է նրա օգտին» «Որ ասում եմ ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ի՞նչ ա նշանակում օրինակ»,- ասաց նա:

Հարցին` նրան ասե՞լ են, որ հիմա քվեարկի Փաշինյանի օգտին նա ասաց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասե ցավդ տանեմ:

Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ուրիշ ի՞նչ ես ուզում, որ ասեմ»:

Yerkir.am-ի ճշտող հարցին` կարո՞ղ եք հիմա անունով հայտարարել, որ մայիսի 8-ին կընտրեք Նիկոլ Փաշինյանին նա ասաց. «Դե կերևա էդ օրը էլի, ցավդ տանեմ, կերևա: Ժողովրդի թեկնածուն ով ա, ես իրա կողմից եմ, ինչ եք ուզում ինձանից»:

Հարցին էլ` հնարավո՞ր է բիզնեսները պահելու համար է Նիկոլ Փաշինյանի կողմից նա ասաց, որ բիզնես չունի: Նա նաև հավելեց, որ չի վախենում Փաշինյանի այն հայտարարությունից, որ մենաշնորհները վերանալու են:

«Ես մենաշնորհ չունեմ, ճիշտ էլ կանի, որ վերացնի, ես կողմ եմ, թող սաղ մենաշնրոհը վերացնի»:

Ալեքսանյանը նաև անդրադարձավ մամուլում հրապարակվող այն լուրերին, որ «Երևան սիթիի» այն աշխատակիցները,մ ովքեր մասնակցել են ցույցերին, աշխատավարձ չեն ստանու և նրանց հանդեպ հարշվեհարդար է իրականացվում:

«Թող էդ լուրերը անիմաստ չտարածեն: Ես նրանց ճիշտն ասած ոչ թույլատրել եմ, ոչ արգելել եմ, վրեժ էլ չեմ լուծում: Եթե մի աշխատող կարան գրողները բերեն, ես մի ամսվա սաղ իմ աշխատավարձերը կտամ իրանց: Նման բան չկա: Նրանք ազատ իրենց կամքը արտահայտել են, սաղ սուտ լուրեր են տարածում»,- եզրափակեց նա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache