Լրահոս

Քյարամ Սլոյանին սպանողը մոտ ժամանակներում նույնպես կգլխատվի. Բրո Հասանյան

 

բրո հասանյան

Ankakh.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից եզդիները մասնակցություն ունեցան ռազմական գործողություններին: Հայաստանյան համայնքի ունեցած դերի մասին այսօր լրագրողների հետ խոսեցին եզդի երկրապահները, որոնք նոր են վերադարձել Արցախից: Հասանյանը նշեց, որ ապրիլյան դեպքերի ընթացքում եզդի 5 զինվոր է զոհվել: Ընդհանուր առմամբ 5 տասնյակից ավելի եզդի է մասնակցում գործողություններին: Նրանց թվում են թե կամավորներ, թե պայմանագրային զինծառայողներ: «Մենք գտնում ենք, որ նահատակները անմահացել են: Սուրբ գործ է հայրենիքի համար զոհվելը: Այդ երիտասարդները, որոնք այդ օրը կանգնած էին սահմանին հավատարիմ մնացին նախնիների սկզբունքներին` խուճապի չմատնվեցին, փախուստի չդիմեցին, իսկ սպաները ճիշտ որոշումներ կայացրին: Այս ամեն շնորհիվ հակառակորդին հետ շպրտեցինք իր որջը»,- նշեց երկրապահ, հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը: Համլետ Թամոյանը նշեց, որ հակառակորդի հարձակման մասին լուրը իմանալուց հետո ապրիլի 3-ին արդեն իսկ սահմանում էին.«Թեև նրանք գիշերը հարձակվեցին բորենիների նման, մենք կարողացանք հաղթանակ տանել լույս օրով: Կարծում եմ` ի վերջո, մնացած հողն էլ պետք ետ բերենք»,- նշեց նա: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն ընդգծեց, որ Ալիևը չի կարող նման գործողություններով ինչ-որ բանի հասնել, բացի ինքն իրեն վնասելուց. «Նա պետք է քրեորեն պատժվի: Ապրիլյան դեպքերի ընթացքում գիշատիչ, անմարդակյին արարք թույլ տրվեց խաղաղ բնակչության հանդեպ: Ակնհայտ է, որ Ղարաբաղը պատմականորեն հայերին է պատկանել: Եթե ինչ-որ խնդիրներ կան, պետք է կլոր սեղանի շուրջ նստել և քննարկել: Լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով»,- ասաց նա Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատմանը, Սիաբանդ Բաքոյանը նշեց, որ տարբեր երկրների եզդի համայնքի ներկայացուցիչները փորձում են տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանի ռազմական հանցագործություն կատարելու փաստը. «Հայաստանի իշխանություններն ու տարբեր ուժեր զբաղվում են այդ հարցով: Մենք նույնպես հետաքրքրվում ենք: Այդ դեպքը ցույց տվեց, որ ադրբեջանցիները եզդիների նկատմամբ նույն ատելությունն են տածում ինչ հայերի» Բրո Հասանյանը հավելեց, որ, իրենց օրենքների համաձայն, հանցագործությունը կատարած անձը պետք է նույնպիսի ճակատագրի արժանանա և մոտ ժամանակներում մարդասպանը նույնպես կգլխատվի:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing