Լրահոս

Կին գործիչները նոր նախաձեռնություն են հիմնում ընդդեմ ազատագրված տարածքների վերադարձման

 

mvjvjj,nkn,k

 1in.am — Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և բնապաշտպան Կարինե Դանիելայնը ստորագրահավաք են սկսում. հասցեատերը ՀՀ իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն են: Հասարակական գործիչների անհանգստության առարկան ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ և, նրանց բնորոշմամբ, վտանգավոր գործընթացն է, մասնավորապես՝ ազատագրված տարածքների վերադարձի հնարավորությունը, այն սակավ ջանքերը, որ գործադրվում են՝ ԼՂ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու:

Բացի դրանից՝ Հայաստանը, ըստ նրանց, պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հաստատի, թե ով է նախահարձակ եղել ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ:

Նախաձեռնության անդամները վստահ են, եթե իրենց նախաձեռնությանը շատերը միանան, կհասնեն հաջողության:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն էլ հենց տեղավորվում է տարածքների վերադարձի տրամաբանության մեջ: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը փորձում է չեզոքացնել նրանց, ովքեր դեմ են տարածքների վերադարձման սկզբունքով հակամարտության կարգավորմանը: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ տարածքների վերադարձմանը դեմ է ամբողջ հանրությունը:

Լարիսա Ալավերդյանն էլ շարունակում է՝ եթե խոսքը գնում է  գաղափարը չեզոքացնելու մասին՝ ապա իշխանությունը սին հույսեր է տածում: «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փակ են, հասարակությունն իրականում չի իմանում բանակցությունների մանրամասների մասին, տեղի են ունենում հեռախոսազրույցներ, որոնց միայն պաշտոնական մասին ենք ծանոթանում, մտավախություն կա, որ վերջում իշխանությունները մեզ տհաճ անակնկալ կմատուցեն»,- ասում է Լ. Ալավերդյանը։

Հրանուշ Խառատյանն էլ հավելում է՝ մեկ անգամվա քաղաքական քայլ չի լինի տարածքների վերադարձը, Հայաստանն աստիճանաբար է «մաշեցվել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...