good-banner
LifeStyle Հայտնիներ

Կիրկորովի որդին առաջին անգամ բեմ է բարձրացել ու հուզել հորը

 

kirk

life.panorama.am  Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել  Տատիանա Նավկայի «Ես» մանկական տաղանդների դպրոցի բացումը, որի առաջին մասնակիցներից էր Ֆիլիպ Կիրկորովի 4-ամյա որդին՝ Մարտինը։

Մարտինը դուրս է եկել բեմ ու փորձել է «բրեյք-դանս» պարել։ Փոքրիկին դահլիճից ոգևորում էին նրա պապիկը՝ Բեդրոս Կիրկորովն ու քույրը՝ Ալլա-Վիկտորիան։ Իսկ Ֆիլիպ Կիրկորովը չէր կարողացել ներկա գտնվել ու որդու հաջողություններին հետևում էր վիրտուալ։

Կիրկորովն ինստագրամում գրել է․«Առաջին անգամ ես բեմ բարձրացա հորս՝ Բեդրոսի հետ, երբ ես 5 տարեկան էի։ Այսօր որդիս՝ 4-ամյա Մարտինն առաջին անգամ բեմ բարձրացավ, որտեղ նրան ոգևորում էր արդեն պապիկը։ Որոշ բաներ մեր ընտանիքում երբեք չի փոխվում»։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara