Լրահոս

Կիսադատարկ դահլիճ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավարությամբ ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածուները «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում էին։

Որքան էլ զարմանալի թվաց՝ այս հանդիպմանը Կենտրոնի բնակիչներից սակավաթիվ մարդիկ էին մասնակցում, մինչդեռ Երեւանի մյուս համայնքներում, որտեղ վարչապետն էր գնում քարոզարշավի իր «թայֆայի» հետ, այնտեղ ասեղ գցելու տեղ չէր լինում։

Ի դեպ, այն երիտասարդները, որոնք ամեն անգամ «Անվտանգություն, առաջընթաց» դրոշակները մեկ թափահարում էին վարչապետի գալու ժամանակ, մեկ էլ՝ դրանք ձեռքներին գնում ներս եւ շարվում դահլիճի երկու կողմերում, այս անգամ բացակայում էին. նրանք միայն ծածանեցին դրոշակները դրսում։ Դահլիճում գտնվողների 20 տոկոսը ՀՀԿ-ականներ էին, մի մասն էլ կուսակցության պատգամավորության թեկնածուներ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara