LifeStyle Առողջություն

Կիտրոնով ջուրը կօգնի ազատվել 12 առողջական խնդրից

 

Вода с лимоном натощак заменит уйму лекарств! (2)

Առավոտյան մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր խմելն ամենաօգտակար սովորություններից մեկն է: Կիտրոնի հյութը ոչ միայն ուժեղ հակաօքսիդանտ է, այլ նաև հարուստ է C և B վիտամիններով, կալիումով, ածխաջրերով, եթերային յուղերով և այլ օգտակար տարրերով:

 

Ինչպես հաղորդում է fithacker.ru կայքը, կիտրոնի հյութի պարբերաբար գործածությունն ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում մարսողությունը, առանց առողջությանը վնաս հասցնելու օգնում ազատվել ավելորդ քաշից և ապահովում օրգանիզմի հիմնաթթվային հավասարակշռությունը:

 

Կիտրոնով ջրի օգտագործումը կօգնի հետևյալ հիվանդությունների դեպքում.

 

1.      Ակնե

Կիտրոնով ջուրը կանխարգելում է ակնեի առաջացումը:

 

2.      Երիկամների քարեր

Կալիումը բարձրացնում է մեզի մեջ եղած այն ցիտրատի մակարդակը, որը կանխում է օքսալատների առաջացումը:

 

3.      Թույլ իմունային համակարգ

Կիտրոնով ջուրը բարելավում է լիմֆատիկ գործառույթը, որն օգնում է իմունային համակարգին հայտնաբերել և ոչնչացնել ախտածին միկրոօրգանիզմները:

 

4.      Ավելորդ քաշ

Կիտրոնում պարունակվող վիտամինները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Ցիտրուսային մրգերը հարուստ են պեկտին մանրաթելով, որն օգնում է նվազեցնել ախորժակը: Բացի այդ, կիտրոնի հյութն արագացնում է մարսողության գործընթացը:

 

5.      Լեղապարկի ցավեր

Լեղապարկի ցավերից ազատվելու համար անհրաժեշտ է ուտելիս խմել կիտրոնով ջուր:

 

6.      Գրիպ և մրսածություն

Կիտրոնում պարունակվող վիտամին С-ն գործում է որպես ուժեղ հակաօքսիդանտ: Այն շատ լավ հակաբակտերիալ միջոց է, այդ իսկ պատճառով հաճախ օգտագործվում է գրիպի և մրսածության ժամանակ:

 

7.      Գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդություն (гастроэзофагеальнорефлюксная болезнь (ГЭРБ))

Այս հիվանդության դեպքում կարելի է դեղահաբերը փոխարինել կիտրոնով ջրով և դրական փոփոխությունները նկատելի կլինեն 2 շաբաթվա ընթացքում:

 

8.      Փխրուն եղունգներ

Կիտրոնի հյութն ամրացնում է եղունգները և վերացնում սպիտակ հետքերը:

 

9.      Սննդային հիվանդություններ

Ճամփորդությունների ժամանակ կիտրոնով ջուրը կօգնի ազատվել սննդային թունավորումներից:

 

10.  Ֆիբրոմիալգիա

Կիտրոնով ջուրն ու յոգան կօգնեն ազատվել ֆիբրոմիալգիայի հետևանքով առաջացած հյուծվածությունից:

 

11.Վարժություններից հետո առաջացած մկանային ցավեր

Կիտրոնով ջուրը կօգնի թեթևացնել ցավը ծանր մարզումներից հետո:

 

12.Ցավ և այտուցվածություն

Կիտրոնի հյութն իջեցնում է հոդերում միզաթթվի մակարդակը՝ դրանով իսկ կանխարգելելով բորբոքումների և արթրիտի առաջացումը:

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...