Լրահոս

Կկարողանա՞ արդյոք ռուս-թուրք-իրանական առանցքը դադարեցնել Սիրիական պատերազմը

 

932ecaf35f7cef09a723180b626f505e

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը նույնպես անդրադարձել է Անկարայում ռուսական դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը՝ նշելով, որ կատարվածը միայն ամրապնդել է Պուտինի եւ Էրդողանի վարչակարգերին, ինչը կարող է բերել Միացյալ Նահանգների բացառմանը Սիրիական հակամարտության կարգավորման վճռական փուլից եւ Վաշինգտոնի դիրքերի թուլացմանը Մերձավոր Արեւելքում: «Ամեն պարագայում, այդպիսին է Պուտինի մտադրությունը»,- նկատել է ամերիկյան պարբերականը եւ շարունակում, որ դեսպանի սպանությունը ազդակ էր այն բանին, որ Մոսկվան կարող է չափազանց թանկ վճարել Սիրիայում իր միջամտության համար: Պետք է հիշել մարդասպանի գոռգոռոցները` «Չմոռանաք Հալեպը»` քաղաք, որը կրկին Ասադի վարչակարգին վերադարձավ ռուսների օժանդակությամբ, եւ ռուսները ռմբակոծում էին տներ, խաղաղ մարդկանց, հիվանդանոցներ, դպրոցներ: Պարբերականը նշում է, որ երեքշաբթի Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարը հյուրընկալել էր իր թուրք եւ իրանցի գործընկերներին, որպեսզի համաձայնեցներ «Սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը», որը կոչվում է «Մոսկովյան հռչակագիր», թեեւ չափազանց կասկածելի է, որ ռուս-թուրք-իրանական առանցքը կկարողանա վերջ դնել Սիրիական պատերազմին: «Հյուսիսում եւ հարավում դեռ հարյուր հազար զինված ապստամբներ կան, եւ նրանցից շատերը ամենամոտ ապագայում կհամալրեն իսլամիստական կոալիցիան: Սակայն Ռուսաստանը եւ Թուրքիան ի վիճակի են փոքր քայլերով նպաստել մեկմեկու նպատակների իրականացմանը: Ի վերջո, Իրանն ու Մոսկվան ցանկանում են չեզոքացնել Ասադի բոլոր այլընտրանքներին, իսկ Էրդողանը` ամեն գնով խոչընդոտել քրդերի առաջխաղացմանը: Հետեւաբար` կարճաժամկետ ապագայի համար նրանք կկարողանան կամ շարունակել հրադադարի պահպանման ռեժիմը, կամ յուրաքանչյուրը կսկսի հարձակումը իր հակառակորդի վրա»,- ամփոփում է The Washington Post-ը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing