Լրահոս

«Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել». Առաքել Մովսիսյան

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:

Պարոն Մովսիսյան ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:

Էդ ի՞նչ օրենք ա, տեղյակ չեմ:

Դե, որ ամուսինը կնոջը, երեխային չծեծի, ծեծը կանխարգելվի, նման խորհուրդ ստեղծվի եւ այլն:

Էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

Դեմ եք, այսինքն, ծեծին:

Ես տենց բան չասեցի, ես ասում եմ՝ էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:
Իսկ կնո՞ջը:

Կնոջը, իհարկե, Աստված չանի, մի դեպքում՝ եթե դավաճանել ա:  Կարելի ա գնդակահարել, թե չէ՝ ծեծել չի կարելի»:

politik.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing