Կոալիցիայի մասին խոսք չի եղել. Արայիկ Հարությունյան

61

Արայիկ Հարությունյանը ցանկանում է որպեսզի Երեւանի քաղաքապետի թեկնածուն լուծի շարքային քաղաքացու խնդիրները: Այս մասին ՀՀ ԿԳ նախարարը լրագրողներին ասել է այսօր՝ հուլիսի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո:

«Ծրագրում ուզում ենք տեսնել այն, ինչ փորձում էինք փոխել անցած 1 տարում, երբ Երեւանի ավագանու անդամ էինք՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, աղբահանություն: Այն ամեն ինչը, ինչ ուզում է շարքային քաղաքացին: Ես կձգտեմ, որպեսզի լինի այնպիսի թեկնածու, որն այս խնդիրներին ամենաօպտիմալ լուծումները կառաջարկի»,- ասաց նա:

Նա նշեց, որ դաշինքով հանդես գալու հարցը դեռ չի քննարկվել:

Հարցին՝ կարո՞ղ է այլ ուժերի հետ կոալիցիա լինել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարող է ինչ-որ ուժերից ներգրավում լինել, բայց կոալիցիայի մասին խոսք չի եղել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache