Կոչ ՀՀ դիվանագետներին, գնահատական տվեք ներքաղաքական իրավիճակին

0

armtimes.am -ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կապարետյանը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված «դիվանագետ գործընկերներին»:

«Դիմում եմ դիվնագետ գործընկերներիս,

Կրկին ժողովուրդը դրսում է, փոխելով ներքաղաքական ստատուս-քվոն եւ ճանաչելի դարձնելով մեր երկիրը ողջ աշխարհին: Ծավալվող գործընթացի արդյունքում ձեզանից շատերին նշանակած անձնավորությունը այլեւս իշխանության չէ. հասկանալով պահի լրջությունը Ս. Սարգսյանը հրաժարական տվեց եւ ընդունեց սխալը:

Հայաստանը, ցավոք չունի այն մշակույթը, որ քաղաքական թիմի անդամները, այդ թվում՝ քաղաքական նկատառումներով նշանակված բարձրաստիճան դիվանագետներն ընդունեն համապատասխան քաղաքական որոշում: Սակայն այսօր, երբ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի կողմից, հակառակ իրենց առաջնորդի քայլի, իշխանությանը կառչելու փորձերը հարված են մեր երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, կարող են խաթարել միջազգային վարկը:

Մենք, դիվանագետներս, դա ավելի սուր ենք պատկերացնում եւ հասկանում խորությամբ: Հայաստանը թուլացնելու ընթացքը կասեցնելու համար կարիք կա սթափ խոսքի եւ ճշգրիտ գնահատականի: Մենք, իհարկե, կարող ենք պատսպարվել պետության համար ծառայողի թաքստոցի տակ եւ չտեսնելու տանք այն, ինչ կատարվում է Հայաստանում, սակայն ես կարծում եմ, որ ժամանակն է արձագանքել ժողովրդի զարթոնքին եւ տալ գնահատական ստեղծված իրավիճակին»,- ասված է Կարապետյանի հայտարարության մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache