Լրահոս

Կոչ Սերժ Սարգսյանին` պաշտոնանկ անել եւ աստիճանազրկել Երանոսյան Լյովային

 

Այսօր կրկին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Օրեր առաջ այստեղ եւս հնչել էին կրակոցներ: Ինչպես երեւում է նախագահ Սարգսյանի ջանքերը անբիծ ընտրություններ անցկացնելու, պարզապես հօդս են ցնդում սեփական աջակիցների կողմից: Ուշագրավ է, որ հենց Հանրապետության նախագահը մեկնում է Մոսկվա եւ բացակայում Հանրապետությունից, կրկին թեժանում է մթնոլորտը ներքին ճակատում: Ջրառատում այսօրվա միջադեպը, որին ըստ հրապարակված տեսանյութերի մասնակցում է անձամբ Երանոսյան Լյովան, կարելի է ասել պարզապես թիկունքից հարված Սերժ Սարգսյանին: Սա արդեն Երանոսյան եղբայրների հաբռգածության վերջին խազն է, որը է սպառնում է նախագահի հեղինակությանը: Ու դեռ հարց է՝  Մոսկվայից վերադառնալուց հետո նախագահ Սարգսյանը ինչպես կարձագանքի: Ճիշտ կլինի, եթե Երանոսյան Լյովան պաշտոնանկ արվի եւ աստիճանազրկվի որպես օրինակ այլոց:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara