Լրահոս

Կողմնորոշվե՛ք վերջապես, կարո՞ղ եք, թե ոչ

 

Այսօր խորհրդարանը կարեւոր հարց է քննարկել՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացումը: Գլխավոր զեկուցող Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ Հայաստանն ինքնուրույն է ապահովում իր սահմանների անձեռնմխելիությունը, սակայն կարող է օգտվել միացյալ զորախմբի սպառազինությունից եւ միջոցներից: Ավելի վաղ Արտակ Զաքարյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին ՀԱՊԿ-ին չեն դիմել, իսկ Ռուսաստանին կարող են դիմել միայն ծայրահեղ դեպքում:
Իսկ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ ապահովել իր պաշտպանությունը: «Մենք պետք է լինենք կամ այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք», ասել է նա:
Հասարակությունն այդպես էլ չհասկացավ՝ Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը: Կողմնորոշվե՛ք վերջապես, կարո՞ղ եք, թե ոչ:
Երբ իշխանությունները խոստովանում են, որ չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, պայմանավորվել գազի շահավետ գնի շուրջ եւ պաշտպանել սեփական քաղաքացիների շահերը, որպես կանոն հրաժարական են տալիս:
Հայաստանում սեփական անգործունակությունը խոստովանող իշխանությունը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլ նաեւ փորձում է ամեն կերպ արդարացնել դա՝ հղում անելով արտաքին սպառնալիքներին ու շանտաժին:
Օրինակ, «ոչ իշխանական» «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Միքայել Մելքումյանը, արդարացնելով իր կուսակցության պարտվողական դիրքորոշումը, կոչ է արել չխանգարել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին: Նա անգամ թվեր է նշել, որոնց համաձայն վերջին տարիներին ռուսական զենքի վաճառքը կրճատվել է, այդ պատճառով մեր դաշնակցին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ադրբեջանական շուկան:
Հավանաբար, Ռուսաստանը դա կփոխհատուցի Հայաստանում զինվորական հոսպիտալի ֆինանսավորմամբ՝ միացյալ զորախմբի շրջանակում: Չնայած պատգամավորների երեխաները դժվար թե այդ հոսպիտալներում բուժվեն ռուսական զենքից հասցված վերքերից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing