Լրահոս

[:am]Կոլխոզի կթվորուհին ու անաստված «կոկո շանելը». Բաքվում դիմավորեցին Թուրքիայի առաջին տիկնոջը[:]

  [:am]83570

armtimes.com-ը գրում է.  Թուրքիայի նորաթուխ վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ նրան ուղեկցել է իր կինը՝ Սեմիհա Յըլդըրըմը:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Թուրքիայի առաջին տիկնոջ տեսքն ու կերպարը բուռն քննարկումների առարկա էին դարձել համացանցում, ինչից զերծ չեն մնացել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայտնի ադրբեջանցի բլոգեր Ալեքպեր Ալիեւը հրապարակել է Սեմիհա Յըլդըրըմի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հանդիպմանն արված լուսանկարներից մեկը՝ ուղեկցելով այն այսպիսի գրառմամբ.

«Ադրբեջանի առաջին տիկինը հանդիպել է Թուրքիայի առաջին տիկնոջը: Իբր՝ ծանոթանում են: Մի կողմից «կոկո շանել» է, մյուս կողմից՝ կոլխոզի կթվորուհի: Անաստվածն ու մոլեռանդ մահմեդականը: Բայց նրանց միավորում է մեկ կարեւոր բան՝ կլեպտոկրատիան:

Հիրավի՝ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն»»:[:]


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing