Լրահոս

Կոմանդոսը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին. Խնդիրները հարկավոր է միասնական լուծել

 

default

Այնքան էլ հասկանալի չէ, թե վերադարձից հետո ինչպես է հանդես գալիս ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը. որպես ռազմական, թե՞ քաղաքական գործիչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

Նրա խոսքով, նա մի քանի տարի բացակայում էր, իսկ հիմա հայտնվեց: «Ես շատ լավ գիտեմ Սամվել Բաբայանին, հարգում եմ նրա գործունեությունը: Մարդը ցանկացավ ինչ-որ բան անել, բայց մի ասացվածք կա. «Դաշտում միայնակ մարդը զինվոր չէ»: Խնդիրները հարկավոր է միասնական լուծել: Սա քաղաքացիական պատերազմ չէ: Եթե Սամվել Բաբայանը ցանկանար ինչ-որ բան անել, կգար, ծրագրային հայտարարություն կաներ, ինչ-որ մեկի հետ կխորհրդակցեր»,- հավելեց Կոմանդոսը:

Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները մայիսի 23-ին հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել: Սամվել Բաբայանի փորձն ու ունակությունները կարող են անգնահատելի դեր ունենալ նաեւ այսօր»: Սամվել Բաբայանը վերջին շրջանում Մոսկվայում էր:

Երեւան ժամանելուց հետո նա առայժմ մեկ հարցազրույց է տվել, որում մտահոգիչ է կոչել ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը: «Մի քանի օր անց ես կմեկնեմ Ղարաբաղ, քանի որ հենց այնտեղ եմ տեսնում իմ վերադարձի գլխավոր առաքելությունը»,- հայտարարել է նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing