good-banner
Լրահոս

Կոմպոզիտորները խնդրանքով դիմել են վարչապետին

 

karen

hraparak.am— Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի մասին խոսակցությունները երկար ժամանակ է` օրակարգային են։ Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպություններ եւ անհատներ ցանկացել են ձեռք բերել ստեղծագործական տունը։ Փորձելով ապահովագրել ստեղծագործական տունը հնարավոր ոտնձգություններից, դեռ մի քանի տարի առաջ Կոմպոզիտորների միությունn այն անվանակոչեց Էդվարդ Միրզոյանի անունով, սակայն դրանով վաճառքի մասին խոսակցությունները չդադարեցին։ Հարցը մի քանի անգամ քննարկվել է միության վարչության նիստում։

Գեղատեսիլ բնությամբ շրջապատված, մի քանի հազար հեկտար տարածքն արդեն երկար ժամանակ է` ցանկանում է ձեռք բերել մշակույթի նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը, որին դեմ են միության անդամները։ Սմբատյանն իր այդ ցանկությունը չի էլ թաքցրել եւ միության վարչության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնել է վաճառքի հարցը, ինչին կտրուկ դեմ են արտահայտվել կոմպոզիտորները, այդ թվում` մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

Ի դեպ, նախագահի հետ օրեր առաջ Արցախում մտավորականների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Մանսուրյանը բարձրաձայնեց Դիլիջանի ստեղծագործական տան խնդիրը` նրբանկատորեն նշելով, որ ստեղծագործական տունը «հոգածության մեծ կարիք ունի», քանի որ վերջին տարիներին կոմպոզիտորներով զգում են «մոտալուտ դժվար վիճակը՝ կախված կոմպոզիտորների ստեղծագործական տան վրա։ Դա շատ լավ տարածք է, թանկ եւ հանրապետության պատվարժան տարածքներից մեկը, որտեղ եղել են Շոստակովիչը, Բրիտենը, անուններ, որոնք կարելի է շարունակել, եւ հիմա այն հոգածության կարիք ունի»,-ասել էր Մանսուրյանը նախագահին, որը նշել էր, որ համապատասխան մարդկանց կհանձնարարի զբաղվել այդ հարցով, եթե միությունը պատրաստ է բանակցային գործընթացներ տանել ու նաեւ համապատասխան պայմաններ առաջարկել։ Ի վերջո, նախագահը տեղի կտա՞ իր խորհրդական Արմեն Սմբատյանին, թե՞ ականջալուր կլինի տարածքը չվաճառելու 120 հոգանոց Կոմպոզիտորների միության խնդրանքին, դժվար է ասել։ Խոսակցություններ են շրջանառվում, որ 23 մլն․ դոլար գնահատված Դիլիջանի ստեղծագործական տունն Արմեն Սմբատյանն ուզում է ձեռք բերել ընդամենը 3 մլն․ դոլարով։

Ինչպես տեղեկացանք, Դիլիջանի ստեղծագործական տան ճակատագիրը փրկելու համար Կոմպոզիտորների միությունը նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացնելով ստեղծագործական տան շուրջ ստեղծված իրավիճակը եւ խնդրելով վարչապետին Դիլիջանի ստեղծագործական տունը ներառել պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում, եւս մեկ անգամ ընդգծելով, որ այն իրենից ներկայացնում է մշակութային մեծ արժեք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing