Կոմունիզմի զոհերը՝ 100 միլիոն մարդ

1

«Կումունիզմն իր դարաշրջանում» անվանումը կրող ցուցահանդեսը բացվեց Միրզոյան գրադարանում, այն գործում է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը: Ինչպես նշում են կազմակերպիչները, կարիք կա նորովի արժևորելու պատմական անցյալը:«Հոկտեմբերյան հեղափոխությունից 100 տարի անց կոմունիզմի պատմությունը վերաիմաստավորման կարիք ունի։ Այն անբաժանելիորեն կապված է համաշխարհային կապիտալիստական տնտեսության և երկու աշխարհամարտերի հետ։

Արևմուտքի գերիշխանությանն ու մշակույթին դիմադրելը խառնվել է իրավահավասարության և ազատագրման հույսերի հետ, որոնք մեծ մասամբ չեն իրականացել»։ Հետազոտողների գնահատմամբ, պետք է խոսել մինչև 100 միլիոն «կոմունիզմի զոհերի» մասին։Ի տարբերություն ֆաշիստների՝ 20-րդ դարի կոմունիստական ռեժիմները բռնություն և տեռոր են իրականացրել ամենից առաջ սեփական հասարակությունների հանդեպ։

Բազմաթիվ մարդիկ էլ չեն կարող և չեն ուզում որևէ ընդհանուր բան ունենալ զանգվածային բռնության ժառանգության հետ։ Հենց այդ պատճառով այդքան դժվար է «հաղթահարել» կոմունիզմի պատմությունը։»Կոմունիզմն իր դարաշարջանում» ցուցահանդեսը հայացք է կոմունիստական անցյալի այս տարի բոլորած մեկդարյա պատմությանը:Դասախոսությամբ հանդես եկավ Բեռլինի Հումբոլտի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության պրոֆեսոր Դր. Յորգ Բաբերովսկին: