Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 2 նոր մահվան դեպք. ընդհանուր թիվը հասել է 1401-ի

0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 62-ով եւ հասել 1401-ի։

Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 11:00-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսով ընդհանուր հիվանդների թիվը կազմում էր 1339:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 13,929 թեստավորում:

Մահվան ելքերը 24-ն են, ինչը նշանակում է, որ գրանցվել է եւս 2 մահվան դեպք:

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները