Կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան

119

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է ընդդիմադիր լինելու տարիները և հայտարարել, որ նույնիսկ այդ կարգավիճակում չէր կարող պատկերացնել, թե երկրում նման մեծ չափերի թալան է եղել:

«Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Սա մի իրողություն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք»,- հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետը նշեց, որ այն հասել է մի ծավալի, երբ  «սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը»:

Նա վերահաստատեց նախկինում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իր ընտանիքի անդամների հարցում:

«Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ և հիմա էլ ասում եմ ամենայն լրջությամբ: Էսօր առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկի հանդիպելիս կանգ չի առնելու»,- հայտարարեց վարչապետը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache