Կոտայքում 4 երիտասարդներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

46

Կոտայքի մարզում, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Պետրոսյանը։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, թե որտեղ և ինչ պայմաններում են երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարությունները տեղի են ունեցել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 32 շենքի բակի զրուցարանում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache