LifeStyle Առողջություն

Կոճապղպեղով լոգանք՝ ցավերը հանգստացնելու համար

 

file_43805_9778848

Կոճապղպեղն ունի ցավազրկող հատկություն՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է հոդացավերի և բորբոքումների արդյունքում առաջացած ցավերին: Բացի այդ, որոշ հետազոտությունների համաձայն՝ կոճապղպեղն ավելի հզոր ազդեցություն ունի, քան սովորական ցավազրկողները, սակայն, միևնույն ժամանակ, չունի որևէ հակացուցում:

Կոճապղպեղը նվազեցնում է մկանային ցավերը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո: Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են այս փաստը:

Կոճապղպեղով լոգանքը ֆիզիկական ուժերը վերականգնելու լավագույն միջոց է, որը նաև նվազեցնում է բորբոքումներն ու հոդացավերը:

Անհրաժեշտ է քերիչով անցկացնել կոճապղպեղի արմատը, լցնել բնական կտորից պատրաստված 2-3 պարկիկների մեջ և տեղադրել 40-45o ջրով լի լոգարանի մեջ և 5-10 րոպե մնացեք այս ջրի մեջ: Եթե մաշկի վրա վերքեր, կտրվածքներ, ճանկռված տեղեր կամ խայթոցներ կան, ապա կոճապղպեղը կանցկացնի այս ամենը:

Մի քանի անգամ կատարելու հետո կարող եք երկարացնել ժամանակը՝ հասցնելով մինչև 10-15 րոպե:

Նման լոգանքն օրգանիզմին կհաղորդի էներգիա,կանցկացնի հոգնածությունն ու կհանգստացնի հոդացավերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing