Լրահոս

Կպատժեմ. Սերժ Սարգսյանը սպառնաց Սեյրան Օհանյանին

 

Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձ կատարել Հայաստանին սպասվող արտաքին և ներքին մարտահրավերներին: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին և մասնավորապես դրանցում ՀՀ ԶՈՒ դերին:

Սերժ Սարգսյանը ԶՈՒ ղեկավար կազմին հրահանգել է ապահովել ապաքաղաքական միջավայր բանակում, իսկ քաղաքական քննարկումներ բանակ հասցնողներին խոստացել է պատժել: Իր ելույթում այս մասով Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:

Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու, և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Իհարկե, նախորդ ընտրություններին ևս իշխանությունները հայտարարել էին, որ բանակը ապաքաղաքական կառույց է, սակայն իրականության մեջ բանակը եղել է իշխանությունների հենարանը:

Հիմա, սակայն, Սերժ Սարգսյանի հայտարարությունն այլ երանգներ ունի: Հիմա նա լուրջ վտանգ է տեսնում՝ ի դեմս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը հրապարակային և նման խիստ տոնով է խոսում բանակի ղեկավար կազմի հետ: Սա ինչ-որ իմաստով վերջնագիր է, և ով կփորձի չենթարկվել դրան, ապա կհայտնվի Սերժ Սարգսյանի «սև ցուցակում» ու կպատժվի նախկինում կամ ներկա պահին գործած «մեղքերի» համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing