Կրակոցներ դատարանի բակում. վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի hորեղբոր որդին

267

armtimes.com — Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով այսօրվա նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել:

Նիստից առաջ միջադեպ է տեղի ունեցել տուժող կողմի եւ ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատների միջեւ: Միջադեպն ավարտվել է կրակոցներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբաստանյալի հարազատներից մեկը կրակոցներ է արձակել Գեղարքունքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդու ուղղությամբ: Փոխմարզպետի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել ծնկի հատվածում: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Մանրամասները՝ քիչ ուշ:



Загрузка...