Լրահոս

Կրակոցներ Գյումրու կենտրոնում. Ովքեր են «հերոսները»

 

Aravot.am-ը գրում է, որ այսօր Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Մի քանի ժամ է՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները փակել են տարածքը, կատարում են դեպքի վայրի զննություն, քանի որ ծեծկռտուքի պատճառով առկա են արնանման նյութի հետքեր։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցել է հետևյալը․ «Երկու անձանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որևիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayacq.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing