Լրահոս

Կրակոցներ Սյունիքում. կան բերման ենթարկվածներ

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 42-ամյա Արթուր Միքայելյաննիր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։

Նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին, և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։ Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պ. Հակոբյանը նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հ. Նավասարդյանն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեքին էլ հրավիրել են ոստիկանություն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing