Լրահոս

Կրեմլը բացահայտել է Պուտինի՝ այսօր Բաքու կատարելիք այցի ծրագիրը

 

putin070520161-600x338

armlur.am — ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կժամանի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այդ ֆորմատով նման հանդիպում տեղի կունենա առաջին անգամ: Հանդիպմանը կնախորդեն Պուտին-Ալիև և Պուտին-Ռոհանի երկկողմ հանդիպումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպման ժամանակ հիմնական թեման տրանսպորտային ծրագրերը կլինեն»,-ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է քննարկում Ռեշտ (Իրան) -Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ, որը կապող օղակ կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համար: Ուշակովը հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվում է 2008թ.-ից Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարության կողմից:

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ օրակարգում են նաև առևտրա-տնտեսական ոլորտում եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Երեք երկրների նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք ակտուալ խնդիրների շուրջ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing