Կրեմլը հետեւելու է ՀՀ վարչապետի ընտրություններին

1

araratnews.am — Կրեմլը  հույս ունի, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս կհաստատվի. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` ռուսական եւ հայկական պաշտոնատար անձանց շփումը կենտրոնացած է հանրապետությունում իրավիճակի կարգավորման անրաժեշտության շուրջ։

«Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Կարգավորումը պետք է լինի սահմանադրական շրջանակներում, որպեսզի երկու շահագրգիռ կողմերի միջեւ փոխհամաձայնություն գտնվի»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ Մոսկվայում հետեւելու են ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված  ընտրություններին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache