Կրիմինալ անցյալով պատգամավորներին գաղտնալսում են

 

2f4d8114503770e66e7c314a6a12e171

nyut.am —  Հայրենի իշխանությունները նոր, «հիանալի» մեթոդ են գտել` կրիմինալ անցյալով, գործարար և «կենտրոնախույս» պատգամավորներին իրենց «բռում» պահելու համար:
Բանն այն է, որ կառավարության փոփոխությունից հետո լուսանցքում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ներկայի «խարոշի» պատգամավորները այստեղ–այնտեղ գանգատվում են Սերժ Սարգսյանից և փնթփնթում, որ այսպես շարունակվելու դեպքում իշխանությանը ցույց կտան, որ առանց իրենց չեն կարող ձայն ստանալ և իրենց տարածքներում ՀՀԿ–ին փաստի առաջ կկանգնացնեն:




«Փաստի» տվյալներով` պատկան մարմինները գաղտնալսումների և այլ մեթոդներով մշտական «կոնտրոլի» տակ կպահեն այդ պատգամավորներին` «խաղեր տալու» դեպքում «պապկաները» աշխատացնելու համար:

Չի կարելի, չի կարելի փորձել պղտորել այն աղբյուրը, որից օգտվել եք տարիներ շարունակ: Ոչինչ, որ արդեն ասում են` կուշտ ես, հետ քաշվիր:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author