Լրահոս

«Կրքի ցունամին». ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Իվետա Մուկուչյանի ելույթին

 

d0f3cedab2b83b3afac24391152ebf75-600x399

armlur.am-ը գրում է. «Եվրատեսիլ-2016»-ում առաջին կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ելույթին են անդրադարձել ռուսական մի շարք լրատվամիջոցներ: LoveWave երգը «Ռունետի» օգտատերերի քննարկման կիզակետում է հայտնվել: «Լազարևի լևիտացիան ուժեղ տպավորություն թողեց: Սակայն լավն էր նաև հայուհի Իվետա Մուկուչյանը, ով մի պահ բառացիորեն վերածվեց մի քանի հոլոգրաֆիկ կլոնների: Ընդհանրապես, Հայաստանը վերջին տարիներին շատ արժանավայել է ելույթ ունենում մրցույթում»,- գրում է «Կոմերսանտ»-ը: Հայաստանի ներկայացուցչի հանդեպ իր համակրանքի մասին է գրում նաև «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ-ի ժյուրիի անդամ երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան բացահայտորեն հայտարարեց Հայաստանին սատարելու մասին: «Իմ  ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»,- ասել էր նա: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը ուշադրություն է հրավիրել Իվետայի վառ արտաքինին: Պարբերականը նրան «կրքի ցունամի» է անվանել: «Rusdialog»-ը գրում է, որ Հայաստանի ներկայացուցիչը դահիլիճը լցրեց «սիրո ալիքներով»: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 14-ին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...