Լրահոս

Կրկնակի մահվան ելքով վրաերթ Արեւելյան Վրաստանում. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

 

Վրացական ոստիկանությունը որպես մեղադրյալ ձերբակալել է ՀՀ քաղաքացու, ով հանդիսանում է Արեւելյան Վրաստանում մոր եւ մանկան մահվան պատճառ դարձած ավտովթարի մեղավորը:

Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն: Ձերբակալվածը 1995 թվականի ծնված է: Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության համաձայն, ձերբակալված Գ. Չ.-ն Nissan Tiida մեքենայով օգոստոսի 5-ին Սուրամիի շրջանում, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեւ մայրուղու 136-րդ կիլոմետրին, վրաերթի է ենթարկել մորը եւ նրա երեխային, որոնք գտնվել են մայթին:

Կինը եղել է 38 տարեկան, երեխան՝ 5: Եվ մայրը եւ երեխան տեղում մահացել են:

Նշվում է, որ եթե վարորդի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 6-10 տարվա բանտարկություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara