Լրահոս

Կրկնվում է 1920 թվականի Լենին-Քեմալ մոդելը. քաղաքագետ

 

timthumb

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, ի վերջո, կարելի՞ է ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի նամակով Էրդողանն ներողություն խնդրեց նրանից:

– Էրդողանը զուտ թուրքական ձևով «ներողություն» խնդրեց: Ուղիղ իմաստով նա այդպես էլ ներողություն չհայցեց, ուղղակի նշեց, որ ցավում է իրադարձությունների նման ընթացքի համար: Պուտինն էլ այդ ներողությունը հասկացավ բոլշևիկավարի, այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո նա շատ հոխորտաց, բայց տեսնելով, որ Թուրքիային դա քիչ է հուզում, հիմա տպավորություն է ստեղծում, թե Էրդողանն իրենից ներողություն է խնդրում: Ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ, որ երկու երկրների ղեկավարներն իրար շատ լավ են հասկանում:

Եվրպական քաղաքականության մեջ Ռուսաստանն ակնհայտորեն ձախողվել է, նրան ուղղակի դուրս են մղել և մեկուսացրել: ՌԴ-ն տնտեսական, տեխնոլոգիական անկում ունի, և ստեղծված իրավիճակում նա նման է վտարանդի, տարած-հետ բերած աղջկա: Նույնը Թուրքիայի պարագայում է: Նա հոխորտում էր և արաբական աշխարհի առաջնորդ դառնալու հավակնություններ ցուցաբերում, սակայն դա նրան չհաջողվեց: Թուրքիան թքեց նաև Իսրայելի վրա, սակայն այժմ փորձում է մերձենալ:

– Ադրբեջանական մամուլը գրում է, որ Պուտին-Էրդողան հաշտեցման գործում զգալի ներդրում են ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իհամ Ալիևը և Նուրսուլթան Նազարբաևը: Որքա՞ն հավանական եք համարում մանավանդ առաջինի դերակատարությունը:

– Բավական հավանական: Ես դեռ ապրիլյան պատերազմի օրերին եմ ասել, որ պատերազմ սկսելու հարցում Ռուսաստանը հրահրել է Ադրբեջանին: Նա օգտագործել է Ադրբեջանին, որպեսզի վերջինս «խռով ամուսիններին» հաշտեցնի: Հիմա էլ այն կարծիքին եմ, որ Ռուսաստանը ձգտել է Բաքվի օգնությմաբ «բարիշել» Անկարայի հետ: Սակայն արցախյան բանակը ձախողեց առնվազն երեք մայրաքաղաքներում մշակված նախնական պլանը: Նա ջուրը լցերեց ոմանց նպատակները: Ինչ վերաբերում է Նազարբաևին, ապա համոզված եմ, որ նա հաշտեցման գործընթացում որևէ դերակատարություն չի ունեցել:

– Պարոն Շիրինյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-թուրքական հնարավոր մերձեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

– Ես կասեի` ոչ միայն ղարաբաղյան, այլև Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցում: Կարծում եմ` կրկնվում է 1920 թվականի Լենին-Քեմալ մոդելը: Իհարկե, Հայաստանն իրար մեջ կիսելու փորձը նույն չափով չի կրկնվի: Այս պարագայում Հայաստանը միայն մեկ խնդիր ունի` շատ արագ ճշգրտի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ներկայացնի իր պահանջներն ու ռազմավարական գործընկերության գինը: Հայաստանը պետք է հասկացնի, որ այդ գինն Արցախի անկախությունն է: Հայաստանը պետք է ունենա իրադարձությունների զարգացումների մի քանի հնարավոր պլան:

– ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալն արդյո՞ք կարող է ճանապարհ բացել Թուրքիայի համար:

– Ոչ, բացառված է: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն և եվրոպական մյուս կառույցներ փակեց անորոշ ժամկետով, եթե կուզեք, առնվազն 100 տարով: Հայոց ցեղասպանության գործընթացում խաղալով Թուրքիայից հետո երկրորդ դերը` Գերմանիան Հայաստանի վերածննդի մեջ այժմ գուցե առաջին դերը պետք է խաղա: Ոչ ոք այդ երկրի նման մեղք հանձն չի առել և չի հայտարարել, որ Ցեղասպանության գործում ինքն էլ մեղավոր: Մենք գերմանական ազդեցությունն անպայման պետք է հավասարակշռենք ռուսականի հետ: Սա թույլ իշխանության լուծելիք հարցը չէ, սրա համար ինտելեկտ է պետք:

Ամեն դեպքում, Թուրքիայի` ԵՄ մուտք չգործելը մեր շահերից չէ: Եթե նա այդ կառույցում լիներ, դրա «լափը» կուտեր, իսկ հիմա կատաղած շան նման աջուձախ պետք է թիրախ որոնի:

Հարցազրույցը` Անի Ղազարյանի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing