Լրահոս

Կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հավանականություն մասին

 

eaf9d9d8679c4e14e6ab348dca6f8c59

newsarmenia.am — ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:

Պատասխանելով պատգամավորի այն հարցին, որ երկրում վերջին շաբաթներում նկատվում է ինֆեկցիոն հիվանդությունների աճ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում, ինչը հանգեցրել է հիվանդանոցների գերծանրաբեռնվածության` խոսնակը նշեց, որ այդ հարցը օրակարգում է:

«Մենք զբաղվում ենք այդ հարցով, և կարծում եմ, որ այսօր այն կքննարկենք, քանի որ մի քանի օր առաջ Առողջապահության նախարարությունը չգնաց այդ քայլին և Կրթության նախարարությունը չկարողացավ արձակուրդ հայտարարել: Կարծում եմ, որ այսօր նորից կվերադառնանք այդ հարցին», — ասաց Սահակյանը:

Ընդ որում, նա նշեց, որ դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում է լիարժեք բժշկական վերահսկողություն և հիվանդությունների հայտնաբերման կամ նույնիսկ վատ զգալու դեպքում երեխաներին տուն են ուղարկում:

Խոսնակը հիշեցրեց, որ դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ հայտարարելու համար ԱՆ-ն պետք է ինֆոկցիոն հիվանդությունների աճի եզրակացություն ներկայացնի, որպեսզի Կրթության նախարարությունը արձակուրդ հայտարարելու մասին որոշում կայացնի:

ԱՆ-ն նախորդ ուրբաթ հայտնեց, որ ամենօրյա մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ Հայաստանում ՍՇՎ-ի դեպքերի աճի միտում չկա: Կանխարգելիչ ֆիլտրի արդյունքում նկատվում է ՍՇՎ-ի դեպքերի նվազման միտում, նվազել են նաև հիվանդության պատճառով բացակայությունները:

Հայաստանի նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում կիրառվել է «խանխարգելիչ ֆիլտր»` ՍՇՎ-ի և գրիպի հետագա տարածման կանխարգելման նպատակով: Բացահայտվել են և տուն են ուղարկվել 1000-ից ավելի հիվանդ երեխաներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am