Լրահոս

«Կռուտոյ» հայերն ու անպաշտպան Լևոն Հայրապետյանը

 

Մոսկովյան Հելսինկյան խմբի հիմնադիր, հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան նախօրեին ասել է, թե Պուտինն իրեն խոստացել է ներում շնորհել նախկին սենատոր Իգոր Իզմեստևին: Խոսքն այն նույն մարդու մասին է, որի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել, հետո տնային կալանքի է ենթարկվել Ռուսաստանում ապրող հայ գործարար, Արցախում իր բարեգործություններով ու ներդրումներով հայտնի Լևոն Հայրապետյանը: Ռուս հեղինակավոր իրավապաշտպանը ցավով տարակուսում է, թե ուր են «ամենակարող» հայ գործիչները, ովքեր գլուխ են տանում իրենց հնարավորություններով, Կրեմլում ունեցած կապերով, բայց անպաշտպան են թողել տարեց մի մարդու:

Անհնար է առանց ցավի և հուզմունքի կարդալ այս խոսքերը, որոնք, ցավոք,   բացահայտում են մեր իշխանավորների, Հայաստանում և Ռուսաստանում ապրող օլիգարխների կերպարը, բարոյական նկարագիրը:

Պատկերացնո՞ւմ եք` մի ամբողջ իշխանություն, տարին առնվազն հինգ-վեց անգամ Պուտինին հանդիպող Սարգսյանը չկարողացան լուծել մի կալանավորի հարց, ով այդ կարգավիճակում է հայտնվել խիստ կասկածելի հանգամանքներում, խոսվում էր մինչև անգամ ադրբեջանական պատվերի մասին: Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացավ, թե Պուտինի մոտ բարձրացրել է հարցը, սակայն Ռուսաստանի նախագահը «տեղը չի բերել» Հայրապետյանին: Սարգսյանը կամ անկեղծ չէր, կամ չուզեց խոստովանել, որ Պուտինը «տեղը չի բերել» հենց իրեն` Սարգսյանին` ակնարկելով «քիթը չխոթել» իրեն չվերաբերող հարցերում:

Բա «ալամ աշխարհի» հայերին միավորող ու նրանց հարցերը լուծող, Լավրովի ու Պեսկովի հետ ծնունդ նշող Արա Աբրահամյանը չկարողացա՞վ գոնե մեկ անգամ իր բարձրաստիճան ընկերների ականջին շշուկով հնչեցնել Հայրապետյանին ներելու խնդրանք, թե՞  ներքուստ նույնիսկ ուրախ է, որ հայկական միջավայրում ազատվել է պոտենցիալ  մրցակցից: Սամվել Կարապետյանի քարոզիչներին խոսեցնես` կպարզվի, որ Կրեմլի կարևոր չինովնիկները հերթագրվել են իրենց «բոսսի» ծանոթությանն արժանանալու համար ու դարձյալ զարմանում ես, որ նման հնարավորության տեր մարդը մի անգամ չի միջնորդել Լևոն Հայրապետյանի համար: Դե մարդը զբաղված է, Ռուսաստանով մեկ էթնիկ հայ կրիմինալներին է հավաքագրում, որ մեզ հրամցնի` որպես ներդրողներ:

Սերժ Սարգսյանը «կռուտոյ» է, երբ խոսքը վերաբերում է իր իշխանությանը, մնացած հարցերում նրան «տեղը չեն բերում»: Արա Աբրահամյանի «ալամ աշխարհ»-ը ոչ թե հայերն են, այլ Պուտինը, ու եթե ցարը որոշել է Լևոն Հայրապետյանին փակել, ապա նա իր կոտրատված ռուսերենով Պուտինին կփոխանցի սեփական գոհունակությունը: Դե, Սամվել Կարապետյանն էլ այնքան «կռուտոյ» է, որ Հայաստանի վարչապետից ցածր  կարգավիճակ ունեցող մարդկանց պաշտպանել չի կարող:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing