Լրահոս

Կուտակային ֆոնդը պետք է շտապ սառեցվի. Գագիկ Ծառուկյանը Ճամբարակում

 

«Ծառուկյան» դաշինքը, առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շարունակում է մարզային հանդիպումները, այս անգամ Ճամբարակում:

Բազմաթիվ ներկաներին ողջունեց Գագիկ Ծառուկյանը ներկայացնելով ծրագրային 15 դրույթները, բացատրելով դրանց կարևորության մասին: Ապա նշեց , որ ավելի քան 10 օր շրջելով մարզերով հասկացել է, որ ընդհամենը պայման և հնարավորություն է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատեն, արարեն և ապրեն, իսկ դրա համար պետք է աշխատատեղերի բացում, թոշակների բարձրացում, բանկի տոկոսների իջեցում. « Բանկի տոկոսը լինի 2%-4%, ոչ թե 24-30%, չէ, որ համաշխարհային բանկից փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար գումաներ է հատկացվել, որպեսզի խելամիտ տոկոսներով հատկացնեն, ոչ թե նման կերպ վարվեն ժողովրդի հետ»:

«Ամեն տարի մենք կուտակային ֆոնդին տալիս ենք 28 միլիարդ, որ իբրև մեր ժողովուրդը 40 տարի հետո բարձր թոշակ ստանա, բայց 40 տարի հետո ով ապրի ով մնա, կամ դրամը ինչքան կարժեզրկվի ոչ մեկս չգիտի, այդ իսկ պատճառով  պետք է սառացնել  կուտակային ֆոնդը, և այդ գումարները օգտագործել թոշակների բարձրացման համար, ես կրկնում եմ խնդիր չկա որ լուծում չունենա, հիշեք ձեզ հնարավարություն է տրված ընտրության միջոցով իրավիճակ փոխել, մարդկանց արած գործերին նայեք, մի խաբնվեք զուտ խոսքերին կամ անհատների  հեղինակությանը, պետք է միասնական համակարգ ստեղծվի, որ իվիճակի լինենք համակարգ, օրենք դրություն փոխենք»:

Գագիկ Ծառուկյանը ներկաների վերջում հիշեցրեց, որ գործազրկուցությունը, աղքատությունը, արտագաղթը օր օրի կավելանա, եթե իրենց ծրագրային 15 կետերը կյանքի չկոչվեն, շեշտելով ու ստեղծված դրությունը կարող են փոխել միայն ճիշտ ընտրություն կատարելու դեպքում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara