good-banner
LifeStyle Լրահոս Հայտնիներ

ԿՈՐԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

 

icon

hartak.am-«Փեսացուն կրկեսից» ֆիլմից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա», «Սահմանին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջին շրջանում «Վենդետտա» սերիալում ունեցած ոչ մեծ դերակատարումից բացի` էկրաններին չի երեւում: Այնպիսի տպավորություն է, որ դերասանուհին, որին նախկինում հաճախ էինք տեսնում կոմերցիոն նախագծերում, ստեղծագործական դադարի փուլում է: «Ժողովուրդ»-ը Ռոզիից հետաքրքրվեց` նա դիտավորյալ է պասիվացրել իր գործունեությունը, թե դրա համար այլ պատճառ կա: «Կարելի է ասել, որ վերջին շրջանում «կորել եմ», բայց համարում եմ, որ ոչ մի դադար պատահական չի լինում, այն դիտավորյալ չեմ վերցրել. ամեն բան ինքնըստինքյան է ստացվել: Թեպետ պետք է նշեմ, որ ես այս ընթացքում զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ, դադարը այս պարագայում հարաբերական բնույթ է կրում: Ուրիշ բան, որ այն, ինչ անում եմ, ամբողջությամբ չի բավարարում ինձ»,-մեկնաբանեց Ռոզին: Իսկ հարցին, թե ինչ է պակասում դերասանուհուն` գործնական կյանքում իրեն ռեալիզացված զգալու համար, Ռոզին պատասխանեց. «Կուզենայի հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերում խաղալու հրավերներ ստանալ: Կոմերցիոն ֆիլմերն իրենց ասելիքով ինձ` որպես դերասանուհու, չեն գոհացնում. ուզում եմ ինձ նոր ռակուրսից բացահայտել»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing